Այս սիրուն, միարմատ ու երկճյուղ կեչի ծառին հանդիպեցինք:
Նայում ու մտածում էի, որ ծառն էլ իր մեջ քնքշանք ունի ու զորություն, աղոթք և օրհնանք, տառապանք ու կյանք, որ մի արմատից երկու կյանք կարող է տալ:
Մարդն էլ ծառի նման է:
Ծառի, որն ամեն կերպ կառչած է իր արմատին, հողին, սրտի հիշողությանն ու հոգուն, իր ներաշխարհին, որ շնչավորում են, ապրեցնում սիրով ու խնամքով, որ ծառը կանաչի ու ծաղկի:
Ծառն էլ հոգի ունի ու շա՜տ զգայուն, գուցե մարդուց էլ գերզգայուն հոգի, որ խոսել չգիտի սակայն և, որը հասկանալ, զգալ է պետք ու կարողանալ, եթե այդքան իմաստնություն ունես:
Հասկանալ կարող են ոչ բոլորը:
Ծառն էլ իրեն սիրող մարդուն փոխադարձում է սիրով, գուցե ավելի շատ ու մեծ, և ականջիդ շշնջում, որ իմաստուն, ազնիվ է նա, ով երբե՛ք չի պակասեցնում Սերը, չի՛ ցավեցնում, որ Հոգին շնչի, արարի ու ապրի՜, ընդամենը գեղեցիկ զգացումով ու բարությամբ ապրի:
Մերի ՔԵՇԻՇՅԱՆ